FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հատուկ համակարգչային ծրագրի միջոցով տարածքային սկզբունքով ընտրում է կառավարչի թեկնածուին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը: Կառավարչի կողմից սպասարկման որևէ տարածք ընտրելու դեպքում վերջինս որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) կարող է նշանակվել միայն այդ տարածքում: Կառավարչի ընտրությունը տարածքային սկզբունքով չի կատարվում, եթե տվյալ տարածքն սպասարկող կառավարիչ ընտրել հնարավոր չէ.
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կառավարչի թեկնածությունն ստանալուց հետո դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին: Թեկնածուի համար սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր հայտնաբերվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և սույն մասերով սահմանված կարգով.
8. Կառավարիչը կարող է առարկել իր թեկնածությունը դատարան ներկայացնելու դեմ միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները, առկա են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերը կամ դատարանի կողմից հարգելի ճանաչված այլ դեպքերում: Կառավարչի առարկությունը հիմնավոր համարելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով.
9. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, իսկ նշանակված լինելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում են այն կառավարչի լիազորությունները, որը`
    1) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

2) պարտապանի կամ նրա հետ փոխկապակցված անձի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.
10. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով.
11. Կառավարչի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.
12. Կառավարիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Կառավարչի ընտրությունը և նշանակումը.
1. Սնանկության գործով կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես կառավարիչ հաշվառված և գործունեությունը չկասեցված անձը.
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերը միասին), իսկ կամավոր սնանկության դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող են ներկայացնել առարկություններ` սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերի առնչությամբ: Առարկություններ ներկայացնելու հետ միաժամանակ համապատասխանաբար պարտատերը կամ պարտապանը կարող է ներկայացնել կառավարչի իր թեկնածուին` կցելով վերջինիս գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ.
3. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով չառարկելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին, եթե նա համապատասխանում է սույն հոդվածով սահմանված պահանջներին.
4. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ ներկայացվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին.
5. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի` սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: