Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը նախաքննություն իրականացնող մարմիններին. 1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշման հիման վրա. 2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախաքննություն իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները. 3. Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մասին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին. 4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, ապա Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում նախաքննություն իրականացնող համապատասխան մարմին: |