Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 26 Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը. 1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) գործունեության կասեցում՝ մինչև 6 ամիս ժամկետով. 2. Արդարադատության նախարարն իրավասու է կիրառելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը, իսկ նոտարական պալատը` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերը. 3. Նոտարի գործունեության կասեցումը, որպես կարգապահական տույժի միջոց, կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խախտումների դեպքում. 4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաև խախտման հետևանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ. 5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու կամ նոտարի գործունեությունը կասեցնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող: Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: |