FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  96.1

Բաժնետիրոջ անունից գործելու անվանատիրոջ լիազորությունը.
1. Անվանատերը, սույն օրենքի ուժով և սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի հիման վրա, առանց առանձին լիազորագրի ներկայացման լիազորված է իրականացնել իր անունով գրանցված բաժնետոմսերով ամրագրված բոլոր իրավունքները և պարտականությունները, եթե անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև կնքված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
2. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները ծագում են անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև բաժնետոմսերի պահառության կամ նմանատիպ այլ պայմանագրի հիման վրա, որով նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն անվանատիրոջը փոխանցելու վերաբերյալ պայման: Ընդ որում, եթե ռեեստրավարի տված` սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթում տվյալ անձը նշված է որպես ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր, ապա ենթադրվում է, որ այդ անվանատերը սույն հոդվածի սույն մասում նշված պայմանագրով լիազորված է իր կողմից ներկայացվող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից իրականացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները: Թողարկողը չի կարող անվանատիրոջից պահանջել ներկայացնելու անվանատիրոջ և նրա հաճախորդի միջև կնքված պայմանագիրը.
3. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն ընկերության առջև հավաստվում են ռեեստրավարի տված համապատասխան փաստաթղթով (տեղեկանք, բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ և այլն), որտեղ նշված է տվյալ անձի` ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր լինելու փաստը: