FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  436

Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները.
1. Գույքի արգելանքի կիրառման անհնարինության կամ հարկային պարտավորությունները մարելու նպատակով արգելանքի տակ դրված գույքի արժեքի անբավարարության կամ կիրառված գույքի արգելանքի ապահովման միջոցի փոխարինման անհրաժեշտության դեպքում հարկային պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել հետևյալ միջոցներով.
    1) գրավի պայմանագրի կնքում.
    2) երաշխիք.
    3) հարկ վճարողի կողմից պահանջի իրավունքի զիջում.
2. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող որևէ միջոցի կիրառությունը չի սահմանափակում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցի կիրառությունը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառման լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի: