Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 414 Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի պարտականությունները. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը պարտավոր է՝ պահպանել ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 412-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 412-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան. կատարել ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանման և գործառնությունների կատարման առնչությամբ սույն Օրենսգրքով սահմանված պայմանները և պահանջները. ապահովել ժամանակավոր պահպանման պահեստում գտնվող ապրանքների պահպանվածությունը. ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը. վարել ժամանակավոր պահպանման պահեստում գտնվող ապրանքների հաշվառում և մաքսային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել այդ ապրանքների վերաբերյալ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. թույլ չտալ առանց մաքսային մարմինների թույլտվության ժամանակավոր պահպանման պահեստ՝ դրա աշխատողներ չհանդիսացող կամ ժամանակավոր պահպանման պահեստում գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտքը. կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ ժամանակավոր պահպանման պահեստում գտնվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ. ժամանակավոր պահպանման պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնել ժամանակավոր պահպանման պահեստ ապրանքներ հանձնած անձանց. կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 270-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 414 տեղեկացնել իրեն ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելիս իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր՝ այդ տեղեկությունների փոփոխման օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում. կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ: Գլուխ 58 Մաքսային պահեստի տիրապետողը |