Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 27 Տեղաշարժի ազատությունը. 1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները, ինչպես նաև ապաստան հայցողները և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամները, ովքեր դիմում են լիազոր մարմին, սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրենց բնակության վայրի ընտրության և պետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունքի առումով օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից. 2. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած, ներառյալ` ապաստան չստացած անձանց, ապաստան հայցողների և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սահմանափակումներ: |