FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  88

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը.
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգված ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման հետևանքները վերացրած լինելու և իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով: Այն դեպքում, երբ իրավախախտման հետևանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետևանքները վերացված լինելու պայմանը իրավախախտման փաստի ընդունման դեպքում համարվում է առկա.
2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը.
3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը Հանձնաժողովը բավարարում կամ մերժում է միջնորդությունն ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում.
4. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե այն համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Նշված պահանջները չբավարարելու դեպքում միջնորդությունը մերժվում է.
5. Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի՝ ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.
6. Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, բացառությամբ չհայտարարագրված համակենտրոնացման առնչությամբ հարուցված վարույթների, որոնց դեպքում կիրառվում են վարույթի ժամկետների ընդհանուր կանոնները.
7. Արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը: