FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  39

Հարկադիր կատարողի որոշման կատարումը.
1. Հարկադիր կատարողը սույն օրենքով նախատեսված՝ կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում անհապաղ կամ դրա կատարման ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը նախաձեռնում է այդ որոշման հարկադիր կատարումը տվյալ կատարողական վարույթի (հիմնական կատարողական վարույթի) շրջանակներում, եթե այդ որոշմամբ պարտականություններ կամ իրավունքի սահմանափակումներ են սահմանված կատարողական վարույթի կողմի նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ հարկադիր կատարողի որոշման կատարման վարույթը կարող է հիմնական կատարողական վարույթից առանձնացվել որպես ածանցյալ կատարողական վարույթ.
2. Հարկադիր կատարողը սույն օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթի (հիմնական կատարողական վարույթի) կողմ չհանդիսացող անձի նկատմամբ պարտականություններ կամ իրավունքի սահմանափակումներ սահմանող որոշում կայացնելու դեպքում հարուցում է այդ որոշման կատարման վարույթ (ածանցյալ կատարողական վարույթ)՝ կատարման ենթակա որոշումը դրա հասցեատիրոջը սույն օրենքով սահմանված պատշաճ կարգով հանձնելու օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ եթե այդ որոշմամբ դրա կատարման ժամկետ է նախատեսված, ապա այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող երրորդ օրը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ կատարողական վարույթ չի հարուցվում, եթե հարկադիր կատարողի՝ կատարման ենթակա որոշման կատարումը մինչև այդ կասեցվել է օրենքով սահմանված կարգով։ Կասեցումը վերանալուց հետո ածանցյալ կատարողական վարույթը հարուցվում է անհապաղ, եթե լրացել են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դրա հարուցման ժամկետները.
4. Ածանցյալ կատարողական վարույթը չի ենթադրում պահանջատիրոջ մասնակցություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում պահանջատիրոջ կատարած ծախսերը հօգուտ վերջինիս բռնագանձելու որոշման կատարման վարույթի։ Հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները՝ առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  39

5. Կախված հիմնական կատարողական վարույթում ծագած անհրաժեշտությունից՝ հարկադիր կատարողը կարող է կասեցնել իր՝ կատարման ենթակա որոշման կատարումը կամ այն ուժը կորցրած ճանաչել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ հօգուտ պահանջատիրոջ կայացված որոշման։