FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  129

Հայցի ապահովման միջոցները.
1. Հայցի ապահովման միջոցներն են`
    1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
    2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
    3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
    4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
    5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
    6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
    7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ.
2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց.
3. Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին.
4. Կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը: