Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 Հիմնադրամի միջոցների կառավարումը. 1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը: Հիմնադրամը կարող է իր միջոցների կառավարումը հանձնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգին և չափանիշներին համապատասխան ընտրված ակտիվների՝ արտաքին, անկախ, մասնագիտացված կառավարչին կամ ինքնուրույն կառավարել դրանք. 2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես հետևյալ ֆինանսական ակտիվներում՝ 1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում. 2) Կենտրոնական բանկում և (կամ) բարձր վարկանիշ ունեցող բանկերում՝ որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ. 3) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում. 4) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում. 3. Հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր ծախսերը չեն կարող գերազանցել կառավարվող միջոցների արժեքի երկու տոկոսը: Հիմնադրամի միջոցների կառավարման ծախսերն են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործադիր հանձնաժողովի անդամներին վճարվող վարձատրությունը, իսկ միջոցների կառավարումը արտաքին մասնագիտացված կառավարչին հանձնելու դեպքում՝ կառավարչին վճարվող վճարը: |