FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  40

Ծառայողական քննությանն առնչվող անձը.
1. Ծառայողական քննությանն առնչվող անձը նա է, որին կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ նա տալիս է համապատասխան գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի) կամ մասնակցում է սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների.
2. Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի՝
    1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
    2) տեղեկանալու կանչման նպատակի մասին.
    3) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ․ 4) ներկայացնելու խախտում կատարելու մասին հիմնավորումներ, փաստաթղթեր.
    5) միջնորդություն ներկայացնելու՝ խախտման վերաբերյալ այլ անձանցից բացատրություն պահանջելու համար.
3. Ծառայողական քննությանն առնչվող անձը պարտավոր է՝
    1) տալ բացատրություններ ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ.
    2) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը.
    3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ իր ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ: