FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  355

Փորձաքննության ուղարկելը.
1. Հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ բնագավառների հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն.
2. Փորձաքննության արդյունքում փորձագետը տալիս է եզրակացություն: Փորձագետի առջև դրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ իմացությունների շրջանակներից.
3. Փորձագետն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, միջնորդություններ ներկայացնելու լրացուցիչ նյութերի տրամադրման համար: Փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան տրամադրված նյութերը բավարար չեն, կամ նա չի տիրապետում փորձաքննությունն իրականացնելու համար բավարար գիտելիքների.
4. Կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փորձաքննության նշանակման մասին տեղեկացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այդ թվում` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքների մասին), որի վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն.
5. Փորձաքննության նշանակման և իրականացման դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝
    1) ներկա լինելու փորձաքննությանը և փորձագետին տալու բացատրություններ.
    2) լրացուցիչ հարցեր ներկայացնելու` դրանց գծով փորձագետի եզրակացությունը ստանալու համար.
    3) փորձագետին բացարկ հայտարարելու և դիմելու իր նշած անձանց փորձագետ նշանակելու համար.
    4) ծանոթանալու փորձագետի եզրակացությանը.
6. Փորձագետը եզրակացությունը ներկայացնում է իր անունից՝ գրավոր: Փորձագետի եզրակացությունում շարադրվում են նրա կողմից կատարված հետազոտությունները, դրանց արդյունքում կատարված եզրակացությունները և առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Եթե փորձագետը փորձաքննության ժամանակ հայտնաբերում է գործին վերաբերող պարագաներ, որոնց վերաբերյալ նրան հարցեր առաջադրված չեն եղել, ապա նա իրավունք ունի դրանց վերաբերյալ եզրակացությունները ևս ներառելու իր եզրակացության մեջ:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  355

7. Փորձագետի եզրակացությունը կամ նրա կողմից եզրակացություն տալու անհնարինության մասին տեղեկանքը ներկայացվում է հարկային հսկողություն իրականացնող անձին, որն իրավունք ունի տալու իր բացատրությունները և առարկությունները, ինչպես նաև փորձագետի համար առաջադրելու նոր հարցադրումներ և դիմելու լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար.
8. Լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է եզրակացության ոչ բավարար հստակ լինելու կամ ամբողջական չլինելու դեպքում և այն վերապահվում է նույն կամ այլ փորձագետի.
9. Կրկնակի փորձաքննություն նշանակվում է փորձագետի եզրակացության անհիմն լինելու կամ եզրակացության ճիշտ լինելու կասկածների առկայության դեպքում և այն հանձնարարվում է այլ փորձագետի.
10. Սույն հոդվածին համապատասխան փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը: