Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 14 Հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը. 1. Հատուկ վտանգավոր բեռների փոխադրումների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ուղեկցող անձնակազմի ընտրության և հրահանգավորման, բժշկական զննության անցկացման պատասխանատվությունը կրում է հատուկ վտանգավոր բեռներ փոխադրողը. 2. Փոխադրման ընթացքում ուղեկցող անձնակազմը՝ 1) ապահովում է փոխադրման ամբողջ ընթացքում հատուկ վտանգավոր բեռների ուղեկցումը, դրանց անվտանգության պահանջների պահպանումը, սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությունը. 2) հատուկ վտանգավոր բեռների փոխադրումից առաջ անցնում է հատուկ վտանգավոր բեռների փոխադրման և միջադեպերի հետևանքների վերացման համար նախապատրաստություն և հրահանգավորում. 3) անցնում է բժշկական զննություն. 4) փոխադրման սկզբում ստուգում է հատուկ վտանգավոր բեռների արտաքին վիճակը` դրանց ճիշտ փաթեթավորումը, պիտակավորումների և դրոշմակնքման պահպանվածությունը. 5) միջադեպերի և վթարների դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջադեպերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ. 3. Փոխադրողը պարտավոր է ուղեկցող անձնակազմի միջոցով ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը: |