FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ.
1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքը կարող է տրամադրվել մրցույթով` բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների, առանձին թաղամասերի և քաղաքաշինական համալիրների կառուցման համար: Հողամասը կարող է կառուցապատվել ինչպես պետության կամ համայնքի բյուջեների, այնպես էլ կառուցապատողի միջոցների հաշվին.
2. Կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի պայմանները և անցկացման կարգը սահմանում է կառավարությունը: Համայնքների ավագանին կարող է սահմանել մրցույթի լրացուցիչ պայմաններ: