Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 72 Հայց ներկայացնելու ժամկետները. 1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` 1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից. 2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից. 3) գործողության կատարման հայցի դեպքում` ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից, բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը, գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը. 4) ճանաչման հայցի դեպքում` ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով, բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով, գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով. 2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։ |