Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 127 Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը. 1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացվում է հետևյալ հաջորդականությամբ. 1) առաջին հերթին՝ Վճռաբեկ դատարանից ռեզերվային դատավորին, որն ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է Վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին. 2) երկրորդ հերթին՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան մասնագիտացման այն դատավորին, որը մինչև այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին. 3) երրորդ հերթին՝ առաջխաղացման ցուցակում ավելի վաղ ընդգրկված անձին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին. 2. Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացվում այն անձին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում. 3. Սույն հոդվածով սահմանված գրավոր առաջարկությունները ներկայացնում է Դատական դեպարտամենտը` համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ. 4. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։ |