Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները. 1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար. 2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում. 3. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչև 150 տոկոսի չափով: Կրթաթոշակի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 5. Սահմանված կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը: (26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուսումնառության մեջ գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը) |