FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  237

Գրավ դրված գույքը պահելը և պահպանելը.
1. Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է`
    1) գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաս գումարով.
    2) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրավ դրված գույքը պահպանելու` ներառյալ այն երրորդ անձանց ոտնձգություններից և պահանջներից պաշտպանելու համար.
    3) մյուս կողմին անհապաղ տեղեկացնել գրավ դրված գույքի կորստյան կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին.
2. Գրավառուն և գրավատուն իրավունք ունեն փաստաթղթերով ու փաստացի ստուգել մյուս կողմի մոտ գտնվող գրավ դրված գույքի առկայությունը, քանակը, վիճակը և պահպանման պայմանները.
3. Գրավառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կոպիտ խախտելու դեպքում, որը գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում, գրավատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ դադարեցնելու գրավը: