Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 740 Շինարարական օբյեկտն ապահովագրելը. 1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն: Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականությունը, պետք է մյուս կողմին ապացույցներ ներկայացնի իր կողմից շինարարական կապալի պայմանագրով նախատեսված պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելու մասին` ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները. 2. Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: |