FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  17

Ունկնդրին ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից.
1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդ և դատավորների թեկնածու, ներառյալ՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին.
1.1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Դատախազության մասին» օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ գլխավոր դատախազին դիմելու մասին.
1.2. Անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու դեպքեր են`
    1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.
    2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
    3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը.
1.3. Անձին հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու դեպքեր են՝
    1) Արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի ավարտին ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից.
    2) նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը.
    3) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  17

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով նախատեսված որոշումը կայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, Խորհուրդը իր պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը ուղարկում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդ կամ գլխավոր դատախազին.
2.1. Սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին.
2.2. Սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերում անձին հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ որոշումն ընդունում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ ռեկտորի ներկայացմամբ.
3. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում Խորհուրդը, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մասով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը ունկնդրի դիմումի հիման վրա կարող է պատճառաբանված որոշում կայացնել ունկնդրին մինչև համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հաջորդ մասնագիտական պատրաստումը տարկետում տրամադրելու վերաբերյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  17

4. Դատավորների թեկնածուների հավակնորդների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու պահից: