Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 78 6. Կառավարչի կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու և իր հաճախորդների հետ կնքված` սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել. 7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կառավարիչը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30 աշխատանքային օրվա ընթացքում քննում է կառավարչի լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը և որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին. 9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե կառավարչի կառավարման ներքո առկա է ֆոնդ, որի կառավարումը չի փոխանցվել այլ կառավարչի, կամ համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագիրը դեռևս չի լուծվել, (կամ) առկա են սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, (կամ) կառավարիչն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները. 10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կառավարչի` ֆոնդի կառավարման լիցենզիան, ինչպես նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին որոշումը (եթե կառավարիչն ստացել է այդպիսի թույլտվություն) ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 78 Կառավարչի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում). 1. Կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կառավարչի լուծարման մասին, եթե կառավարիչը կատարել է ֆոնդի կառավարման և սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և կառավարիչն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար. 2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կառավարչի լուծարման դեպքում ընդհանուր ժողովն ընդունում է որոշում` նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը և որոշում է ընդունում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի մասնակիցների և (կամ) կառավարչի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կառավարիչը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները. 5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը սույն օրենքով սահմանված կարգով այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու, ինչպես նաև իր հաճախորդների հետ կնքված սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ: |