Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 64 Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը. 1. Ներդրումային ծառայությունները կարող են մատուցվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված նաև այն դեպքում, երբ ներդրումային ծառայությունները մատուցվում են հրապարակային օֆերտայի կանոններով. 2. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում գրավոր ձևով կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված գործարքների կնքումը բանավոր ձևով` կողմերի համաձայնությամբ. 3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով տեղեկացնել հաճախորդին արժեթղթերի ձեռքբերման, հաշվառման, օտարման և դրանցով ամրագրված իրավունքների իրականացման առանձնահատկությունների և դրանց հետ կապված ռիսկերի մասին: Այդ տեղեկատվությունը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով. 4. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Սույն մասով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով. 5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտականությունն է: |