Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Սեյսմիկ պաշտպանության ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները. 1. Պետական կառավարման տարածքային մարմինները` 1) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում. 2) իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժի առաջացման մասին բնակչության ազդարարումը. 3) կազմակերպում են սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը. 4) մշակում են ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում արագ արձագանքման և առաջնահերթ գործողությունների օրացուցային պլաններ, անցկացնում են դրանցով նախատեսվող ուսումնավարժանքներ. 5) կազմակերպում են մարզի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում ծրագրերի մշակումն ու համակարգում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքները. 6) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում ներառում են լիազոր մարմնի կողմից հաստատված սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ: Հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները ներառվում են մարզային, համայնքային զարգացման ծրագրերում և, առկայության դեպքում, տարածքային մակարդակի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ելակետային նյութերի փաթեթում. 7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում ներառում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ. 8) մշակում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրեր. 9) մասնակցում են պետական ծրագրերով նախատեսված` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը. 10) տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու բնակչությանը օրենքով սահմանված կարգով կարող են ներգրավել սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներում. 11) իրականացնում են սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ: |