Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 4 Հանրաքվեի դրվող հարցերը. 1. Հանրաքվեի են դրվում` 1) Սահմանադրության նախագիծը. 2) Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-րդ, 120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ կատարելու նախագծերը. 3) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը. 4) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը. 2. Հանրաքվեի կարող են դրվել` 1) Սահմանադրության՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չնախատեսված հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է. 2) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է. 3. Հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալու միանշանակ պատասխան: |