FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման էլեկտրոնային լինելը.
1. Միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը հասանելի է գործակալությանը և սպասարկման կենտրոններին համացանցի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմիններին՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով.
2. Գործակալությունում և դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթներն իրականացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով.
3. Սպասարկման կենտրոններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների կատարման դիմումներն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով.
4. Էլեկտրոնային կառավարման համակարգով քաղաքացիական կացության ակտային գրանցումները և փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում հայցվող գործառույթները կատարվում են թղթային տարբերակով, և գրանցման տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
5. Ակտային գրանցումները էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ կազմվում են քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու համար դիմումում ներկայացված տեղեկությունների հիման վրա: Ակտային գրանցումներն ստորագրվում են գործակալության պետի և համապատասխան աշխատակցի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից գրանցվելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով.
6. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, էլեկտրոնային միասնական գրանցամատյանից տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները կազմվում են բացառապես էլեկտրոնային եղանակով և կարող են արտատպվել թղթային կրիչի վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

7. Դիմումով պահանջվող գործառույթն իրականացնելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում վկայականը կամ վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կամ պահանջվող գործառույթը մերժելու մասին որոշումն էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին.
8. Դիմումների, քաղաքացիական կացության ակտային գրանցումների, դրանց հիման վրա կատարվող հաղորդումների, վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի ձևանմուշները հաստատում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը (այսուհետ՝ նախարար).
9. Վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը մուտքագրելով նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայք կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: