Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 Աշխատանքային ստաժը հաշվարկելու առանձնահատկությունները. 1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում են` 1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ. 2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ. 3) վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռիչքային անձնակազմում մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ. 4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ. 5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման. 2. Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ. 4. Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու և օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակահատվածները: Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ. 5. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածը. 6. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը. 8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից. 9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Կառավարությունը: |