Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 214 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝ 1) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վրա ազատ պահեստի տիրապետողի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքներ, դրոշմներ դնելը, թվային կամ այլ դրոշմավորում զետեղելը. 2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում. 3) օտարերկրյա ապրանքների և օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ նախապես վերցված փորձանմուշների և (կամ) նմուշների համադրում. 4) ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում՝ այդ թվում՝ սերիական համարների ձևով դրոշմավորումը. 5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ իրականացվող վերամշակման գործողությունների բնույթից, այդ թվում՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնելու տեխնոլոգիական գործընթացում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործման մասին, ինչպես նաև դրանց արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման ժամանակ մաքսային հսկողության անցկացման միջոցով. 2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման իրականացման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |