FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Կարգավորողի իրավասությունները.
1. Կարգավորողն ունի անհրաժեշտ իրավասություններ իր գործառույթներն իրականացնելու համար.
2. Կարգավորողը մասնավորապես օժտված է հետևյալ իրավասություններով`
    1) ընդունել որոշումներ, սահմանել կանոններ, կարգեր և հրամաններ.
    2) լուծել վեճեր ոչ գերիշխող օպերատորների, ոչ գերիշխող օպերատորների և վերջնական օգտագործողների միջև, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների և վերջնական օգտագործողների միջև, եթե նա հիմնավոր է համարում, որ այդ գործողություններն անհրաժեշտ են շուկայում մրցակցությունը, ծառայությունների որակը և փաստացի ծախսերի հիման վրա հաշվարկված դրույքաչափերը որպես մեկ ամբողջություն պահպանելու համար.
    3) կազմակերպել իր գործառույթների վերաբերյալ հանրային լսումներ և նիստեր.
    4) ձեռք բերել իր գործառույթների կատարմանն առնչվող տեղեկատվություն.
    5) անցկացնել ուսումնասիրություններ և հետազոտություններ.
    6) լիազորել իր որևէ ներկայացուցչի՝ մուտք գործելու այն շենքերը կամ շինությունները, որոնք օգտագործվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով.
    7) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան նախաձեռնել վարչական վարույթ կարգավորվող անձի նկատմամբ օրենսդրության դրույթների չկատարման համար.
    8) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արդյունավետ համագործակցություն և առավելագույն տնտեսական արդյունավետություն ապահովելու, փոխկապակցման պայմանագրերի սակագները կամ պայմանները հստակեցնելու նպատակով սեփական նախաձեռնությամբ կամ կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա միջամտել վեճերին.
    9) օրենքով նախատեսված դեպքերում գանձել վճարներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

3. Կանոններ սահմանելու և վեճեր լուծելու իր իրավասություններն իրականացնելիս Կարգավորողը կարող է իր հայեցողությամբ որոշել, թե ինչպիսի լսում կամ վարույթ է կիրառելու և կարող է, սակայն պարտավոր չէ, անցկացնել դատական ոճով լսումներ կամ նիստեր: Կարգավորողը պարտավոր է շահագրգիռ կողմերին իրավունք ընձեռել ներկայացնելու բանավոր կամ գրավոր ապացույցներ, խաչաձև հարցաքննելու կամ առարկելու հակառակ կողմի վկաների ցուցմունքներին: Գրավոր ներկայացվող բավարար պատճառի առկայության դեպքում Կարգավորողն իրավասու է նիստն անցկացնել միայն կողմերի մասնակցությամբ.
4. Սույն օրենքով իրեն վերապահված իրավասությունների կատարման ընթացքում Կարգավորողը պարտավոր է գրավոր ներկայացնել իր յուրաքանչյուր որոշման կամ ընդունված այլ իրավական ակտի հիմնավորումը` այն մատչելի դարձնելով հանրության համար: Հիմնավորման մեջ պետք է ներկայացվեն Կարգավորողի մոտեցման` հանրային շահերին համապատասխանությունը և թե ինչու չեն ընտրվել այլ տարբերակներ.
5. Կարգավորողը կարող է կազմակերպել վեճերի լուծման գործընթացը գործարար շրջանառության խելամիտ և պատշաճ սովորույթներին, ինչպես նաև արդարադատության սկզբունքներին համապատասխան: Կարգավորողն իր հայեցողությամբ կազմակերպում է իր աշխատանքները` պարտականությունների իր շրջանակների համար սահմանելով առաջնահերթությունները և բաշխելով ռեսուրսները: