FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  311

Հարկային հաշվարկների ընդունումը.
1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված դեպքերում ընդունում է հարկ վճարողի կամ հարկային գործակալի ներկայացրած` Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.
2. Հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու նպատակով հարկ վճարողը կամ հարկային գործակալը Օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ կնքում է ԷՆՊ, ստանում է էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ.
3. Հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում էլեկտրոնային համակարգը օգտվողին ներկայացնում է ծանուցում, որով հավաստվում է հարկային հաշվարկն ընդունելու փաստը, ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր.
4. Հարկ վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է կայքի համապատասխան դարանում, որտեղից հարկ վճարողը կարող է արտածել և տպել հարկային հաշվարկը.
5. Հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է էլեկտրոնային եղանակով ընդունված հարկային հաշվարկի տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգում.
6. 7.