Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը. 1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ. 2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը՝ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա. 3. Պետական աջակցության դադարեցման դեպքում պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում սույն օրենքի շրջանակում կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները. 4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու և ավելի խախտման դեպք. 5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում: |