Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 Մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը և դրանց գծով արտոնությունները. 1. Մաքսային վճարներ են համարվում մաքսատուրքը, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը. 2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում և վճարվում են Միության մասին պայմանագրին համապատասխան՝ Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով, բացառությամբ Միությանը միանալու մասին պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնք կարող են հաշվարկվել և վճարվել նշված հավելվածով սահմանված դրույքաչափերով՝ նույն հավելվածով հաստատված ժամանակացույցին համապատասխան. 3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր. 4. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով. 5. Մաքսային մարմիններին վճարման ենթակա հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մասին պայմանագրով, Միության մաքսային օրենսգրքով, Միության իրավական այլ ակտերով և սույն օրենքով. 6. Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով սակագնային արտոնությունները սահմանվում են Միության մասին պայմանագրի 6-րդ հավելվածին համապատասխան. 7. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են կիրառվել նաև Միության մասին պայմանագրով, Միությանը միանալու մասին պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 8. Կառավարությունը կարող է սահմանել սակագնային առանձին արտոնությունների կիրառության կարգ՝ Հանձնաժողովի սահմանած դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված արտոնությունների կիրառման համար. 9. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են Միության մասին պայմանագրին, երրորդ կողմի հետ կնքված Միության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառում. 10. Արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կարող են սահմանվել օրենքով. 11. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենքով. 12. Մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով. 13. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով: |