FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  209

Ապրանքների փոխադրման երթուղին և մաքսային ուղեկցումը.
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով ապրանքների փոխադրման երթուղու սահմանումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
2. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, սահմանում է առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխվող՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ փոխադրման երթուղու սահմանմանը, փոփոխությանը և պահպանմանն առնչվող մաքսային գործառնությունների իրականացման կարգը.
3. Մաքսային ուղեկցումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 343-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան.
4. Կառավարությունը կարող է սահմանել այն կազմակերպություններին առաջադրվող պահանջները, որոնք կարող են իրականացնել մաքսային ուղեկցում, և որոնց կողմից իրականացված ուղեկցման արդյունքներն ընդունում են մաքսային մարմինները: