Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված լրավճարները. 1. Օրենսդրական ակտերով սահմանված՝ շրջակա միջավայրի պաշտպանության նոր պահանջներին գոյություն ունեցող սարքավորումների և միջոցների հարմարեցումը (որը լրացուցիչ սահմանափակումներ և ֆինանսական ծանրաբեռնվածություն է ստեղծում կազմակերպությունների համար) խրախուսելու նպատակով տրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե՝ 1) լրավճարի տրամադրումը միանգամյա և չկրկնվող միջոցառում է, 2) լրավճարի չափը չի գերազանցում հարմարեցման արդյունքում առաջացող ծախսերի 20 տոկոսը. 3) լրավճարը չի ծածկում օժանդակություն ստացող ներդրումների տեղադրման և շահագործման հետ կապված ծախսը, որն ամբողջությամբ պետք է ծածկեն կազմակերպությունները. 4) լրավճարն ուղղակիորեն կապված է և համամասն է կազմակերպությունների կողմից ծրագրված՝ շրջապատի համար վտանգավորության և աղտոտման կրճատմանը և չի ծածկում արտադրական ծախսերի մասով հնարավոր խնայողությունները. 5) լրավճարը մատչելի է բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են ներդնել նոր սարքավորումներ և (կամ) արտադրական գործընթացներ. 2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով գոյություն ունեցող սարքավորումներ և միջոցներ հասկացությունը նշանակում է այն սարքավորումներն ու միջոցները, որոնք շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կիրարկման պահին օգտագործման մեջ են եղել առնվազն երկու տարի: |