Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 45 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել. 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի. 4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում. 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանում են իրենց իրավական ուժը. 6. Սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը կիրառելիս հաշվի են առնվում նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված գործող կարգապահական տույժերը. 7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասեցված, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի հիման վրա կասեցված ծառայողական քննությունները շարունակում են մնալ կասեցված, վերսկսվում են սույն օրենքով սահմանված կասեցման հիմքերը վերանալուց հետո և իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-315-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: |