FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  98

Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը և տվյալների հրապարակումը.
1. Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով.
2. Շուտ փչացող ապրանքներ կամ արտադրանք հանդիսացող իրեղեն ապացույցները, որոնք դժվար է պահել, կամ որոնց պահելու ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, որոշմամբ վերադարձվում են օրինական տիրապետողին: Օրինական տիրապետողին վերադարձնելու անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հանձնվում են իրացման: Իրացման արդյունքով ստացված միջոցները փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը` այդ մասին պատշաճ ծանուցելով օրինական տիրապետողին: Նշված միջոցների տնօրինման հարցը լուծվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրեղեն ապացույցները փչացել կամ դարձել են ոչ պիտանի (կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը), ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ դրանք ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն.
4. Եթե իրեղեն ապացույցը երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար, ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն հանձնվում է տեխնոլոգիական վերամշակման, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Իրեղեն ապացույցի տեխնոլոգիական վերամշակման կամ ոչնչացման մասին կազմվում է արձանագրություն.
5. Եթե իրեղեն ապացույցը մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա այդ ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ`
    1) վերադարձվում է օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  98

2) լուսանկարվում կամ տեսագրվում է, հնարավորության դեպքում նաև կնքվում է և պահվում որոշմամբ սահմանված վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ վարույթի նյութերին կցվում է այդ իրեղեն ապացույցի գտնվելու վայրի մասին փաստաթուղթ.
    3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրացման, որից ստացած միջոցները փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը, մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը.
6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը, կրիպտոակտիվները կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝
    1) վերադարձվում են օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
    2) փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը, կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն.
    3) պահվում են վարույթի նյութերի հետ, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն ունեն.
7. Գրավի առարկա իրեղեն ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերադարձվում է դրա օրինական տիրապետողին անհրաժեշտ ապացուցողական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
8. Սույն հոդվածով սահմանված` իրեղեն ապացույցը վարույթի նյութերի հետ պահպանելու անհնարինության դեպքերում վարույթի նյութերին հնարավորության դեպքում կցվում է տվյալ իրեղեն ապացույցի նմուշը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  98

9. Եթե վարույթի նյութերին կցված իրեղեն ապացույցի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, ապա տվյալ առարկան պահվում է վարույթի նյութերի հետ մինչև տվյալ քաղաքացիական գործով վարույթի ավարտը.
10. Կառավարության որոշմամբ սահմանվում են՝
    1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման,
    2) պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
    3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
    4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը: