FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին.
2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տարածքային կառավարման պետական մարմինը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր: Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները և օրինական շահերը ոտնահարելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասցված վնասի փոխհատուցումը դատարանի վճռով գանձվում է մեղավոր անձանցից՝ հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը: