FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1232

Ժառանգության բաժինների ավելացումը.
1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով: Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա ժառանգությունից հրաժարված կամ վերը նշված այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին հասանելիք ժառանգության մասն անցնում է մնացած ըստ կտակի ժառանգներին և բաշխվում է նրանց միջև ժառանգության բաժիններին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով.
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չեն կիրառվում, եթե`
    1) հրաժարված կամ այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին նշանակված է ենթաժառանգ.
    2) ժառանգը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ այլ ժառանգի: