FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25.1

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինումը.
1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը կարող է տնօրինվել հետևյալ եղանակներով.
    1) գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելով՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելով.
    2) մշակութային արժեք համարվող գույքը՝ մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաները և ստեղծագործությունները, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն, ինչպես նաև գրավոր հուշարձանները, պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելով կամ ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկելով.
    3) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելով (շուտ փչացող գույքի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ եղանակով տնօրինելով.
    4) գույքը սույն օրենքով սահմանված կարգով հրապարակային սակարկություններով իրացնելով.
    5) գույքը սույն օրենքով սահմանված կարգով նվիրաբերելով.
2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքն ամրացվում է կոմիտեին և տնօրինվում նրա կողմից՝ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում հիմք ընդունելով Պետական արարողակարգի ծառայության եզրակացությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25.1

3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձած գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով կամ այն սույն օրենքով սահմանված կարգով նվիրաբերելով: Պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն իրացվում են անհապաղ, իսկ շուտ փչացող գույքն իրացվում է անհապաղ կամ ոչնչացվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով.
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը կարող են հաշվեգրվել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում՝ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: