FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Ժողովածո ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը.
1. Ժողովածո կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը.
2. Կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները.
3. Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են օգտագործելու իրենց ստեղծագործությունները` անկախ ժողովածո ստեղծագործությունից.
4. Կազմողի հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումն իրենց ժողովածո ստեղծագործություններում, եթե պահպանված են սույն հոդվածի երկրորդ մասի պահանջները։