FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  12

Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը.
1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակը, որը վերջին էջում ներառում է տեղեկանք ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ համայնքների, իսկ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների։ Լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաև քվեարկության օրվանից 15 օր և 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ ըստ մարզերի (Երևան քաղաքի վարչական շրջանների) և ընտրական տեղամասերի, իսկ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և ընտրական տեղամասերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաև քվեարկության օրվանից 15 օր և 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների և ընտրական տեղամասերի:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  12

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ: Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
3. Լիազոր մարմնի կազմած՝ տեղամասային կենտրոնում փակցվող և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված` քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 3 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին.
4. Զորամասի հրամանատարը զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները.
5. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին.
6. Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարն ընտրողների ցուցակը քվեարկության օրը կազմում և հանձնում է ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին: