FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

article  11

ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲԱՑԹՈՂնՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ. Պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային մարմինները` անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից: Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից: Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ: