Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը. 1. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը երկրի մակերևույթի առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժի կանխատեսումն է: Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման` ընդհանուր սեյսմիկ շրջանացման, մանրամասն սեյսմիկ շրջանացման, սեյսմամիկրոշրջանացման քարտեզներ, որոնք, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը: Սեյսմիկ շրջանացման քարտեզները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Սեյսմիկ շրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի, մանրամասն սեյսմիկ շրջանացման և սեյսմամիկրոշրջանացման քարտեզները հիմք են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, բնակավայրերի կառուցապատման նախագծերի, հողօգտագործման սխեմաների մշակման համար. 4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների նախագծման ժամանակ կատարվում է հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շինհրապարակի սեյսմիկ պարամետրերի գնահատում՝ գրունտների դինամիկ բնութագրերի և հաշվարկային արագացումների որոշում. 5. Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայնեցմանը, հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցմանը լիազոր մարմինը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |