Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Կառավարչի գույքային պատասխանատվությունը. 1. Կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջը իր մեղքով պատճառված վնասի համար. 2. Կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, ինչպես նաև այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է. 3. Առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառման համար դիմում ներկայացնելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը` նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ. 4. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը և պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառու. 5. Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցման հաշվին, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից: Եթե ապահովագրական հատուցման չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է հետևյալ կարգով. 1) առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցումից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց կրած վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով. 2) երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի կողմից` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց կրած վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական հատուցմամբ չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն ապահովագրական հատուցման վճարման օրվանից՝ եռամսյա ժամկետում: |