FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը.
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթների իրականացման նպատակով դիմողի կողմից ներկայացված օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը ներկայացվում է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության՝ համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ՝ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: