FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  30

Նոտարական պալատը.
1. Նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված՝ նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին ու իր կանոնադրությանը համապատասխան.
2. Նոտարական պալատի կանոնադրությունն ընդունում, փոփոխում, լրացնում է նոտարական պալատը, իսկ գրանցում է արդարադատության նախարարությունը: Նոտարական պալատի կանոնադրության նկատմամբ տարածվում են հասարակական կազմակերպության կանոնադրության համար սահմանված պահանջները: Նոտարական պալատի գրանցումն իրականացվում է հասարակական կազմակերպությունների գրանցման համար նախատեսված կարգով.
3. Նոտարական պալատը ներկայացնում և պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, մասնակցում է որակավորման քննությունների անցկացմանը, իրականացնում է նոտարների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ և սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
4. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նոտարական պալատի անդամների ժողովն է, գործադիր մարմինը` նոտարական պալատի վարչությունը.
5. Նոտարական պալատի գործունեությունը ֆինանսավորվում է նոտարների անդամավճարներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից.
6. Նոտարական պալատի կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը: Նոտարական պալատի նախագահը պարտավոր է նոտարական պալատի ժողովի, վարչության կամ իր կողմից ընդունված որոշումների պատճենը, որոշումներն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկել արդարադատության նախարարություն: Վերջինս իրավունք ունի դիմել դատարան անվավեր ճանաչելու համար նոտարական պալատի կամ նրա պաշտոնատար անձանց ու մարմինների կողմից ընդունված օրենքին, իրավական ակտերին ու նոտարական պալատի կանոնադրությանը հակասող կամ դրանցից չբխող որոշումները և այլ ակտերը: