Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 313.1 Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը. 1. Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնելու էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումն սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինն սպասարկող բանկին է ուղարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ կապուղու միջոցով: Ընդ որում, սույն մասով սահմանված եղանակով կարող է կատարվել բացառապես համապատասխան հարկ վճարողի հարկային պարտավորությունների վճարումը. 2. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է հարկ վճարողի բանկին այնպիսի տեխնիկական միջոցների կամ կառուցակարգերի կիրառմամբ, որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրություն ներկայացնելը բանկ՝ բացառապես հարկ վճարողի (բանկի հաճախորդի) նախաձեռնությամբ (կողմից), և որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրությամբ նշված հարկ վճարողի նույնականացումը. 3. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունների ձևը, դրանում ներառվող տեղեկատվության կազմը, էլեկտրոնային հաղորդագրությունների ձևավորման, լրացման և մշակման կարգը, ինչպես նաև դրանց փոխանցման համար տրամադրվող տեխնիկածրագրային համակարգի օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ. 4. Սույն հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և բովանդակությամբ բանկ ներկայացված էլեկտրոնային հաղորդագրությունը հիմք է բանկի կողմից հաճախորդի (հարկ վճարողի) հարկային պարտավորությունների վճարումը կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի (հարկ վճարողի) և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով: |