Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 419 Մաքսային պահեստի տիրապետողի պարտականությունները. Մաքսային պահեստի տիրապետողը պարտավոր է՝ պահպանել սույն Օրենսգրքի 417-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված՝ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները. պահպանել սույն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմանները՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային պահեստում գտնվելու և դրանց հետ կապված գործառնություններ իրականացնելու մասով. ապահովել մաքսային պահեստում գտնվող ապրանքների պահպանվածությունը. ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը. վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառում և ներկայացնել հաշվետվություն այդ ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. թույլ չտալ առանց մաքսային մարմինների թույլտվության մաքսային պահեստ՝ դրա աշխատողներ չհանդիսացող կամ մաքսային պահեստում պահպանվող ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտքը. կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ մաքսային պահեստում պահպանվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ. մաքսային պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնել մաքսային պահեստ ապրանքներ հանձնած անձանց. կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 162-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 419 իրեն մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելիս իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր՝ այդ տեղեկությունների փոփոխության օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրենց հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում. կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ: Գլուխ 59 Ազատ պահեստի տիրապետողը |