FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  91.3

Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը.
1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում.
2. Ծանուցում ուղարկելու առիթ է ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ Հանձնաժողովում ցանկացած ձևով ստացված տեղեկությունը.
3. Ծանուցումը պարունակում է առերևույթ խախտման նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների նկարագրությունը և հետևանքները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների չկատարման հետևանքների վերաբերյալ պարզաբանումը.
4. Իրավախախտում կատարելու փաստն ընդունելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողով է ներկայացնում խախտումը դադարեցրած լինելու և հիսուն հազար դրամ վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Գրավոր ծանուցումն առաջին անգամ ուղարկվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից հիսուն հազար դրամ վճարելու պահանջը չի կիրառվում։ 5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվելու հաջորդող օրվանից գրավոր ծանուցումն ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, իսկ տնտեսավարող սուբյեկտը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարվելու փաստը։ 6․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ: