FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  121

Խմբակցությունների գրավոր հարցապնդումները.
1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք.
2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ.
3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ.
4. Հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին.
5. Գրավոր հարցապնդումը Կառավարություն է ուղարկվում, ինչպես նաև հարցապնդման պատասխանը խմբակցությանն է հանձնվում Աշխատակարգով սահմանված կարգով: Հարցապնդման պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.
6. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում և խմբակցության առաջարկությամբ քննարկվում են Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Յուրաքանչյուր շաբաթվա հերթական նիստերում կարող է ներկայացվել և քննարկվել մեկ հարցապնդման պատասխան.
7. Հերթական նիստերի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդման պատասխանը ներկայացվում է, ինչպես նաև կարող է խմբակցության առաջարկությամբ քննարկվել այդ նիստերի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթական նիստերի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացվել մինչև հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը.
8. Եթե նույն շաբաթվա հերթական նիստերում լրանում է մեկից ավելի հարցապնդման պատասխանների ներկայացման ժամկետը, ապա ներկայացվում է այն հարցապնդման պատասխանը, որն ավելի շուտ է ուղարկվել Կառավարություն: Եթե հարցապնդումներն ուղարկվել են նույն օրը, ապա դրանց պատասխանների ներկայացման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  121

9. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամին ելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված.
10. Խմբակցության առաջարկությամբ՝ հարցապնդման պատասխանն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.
    1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են հարցեր տրվել.
    2) ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են հարցեր տրվել.
    3) մտքերի փոխանակություն.
    4) եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամը, այնուհետև՝ խմբակցության ներկայացուցիչը.
11. Հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության ներկայացուցիչը կարող է իր եզրափակիչ ելույթում՝
    1) առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման, կամ 2) հայտարարել, որ խմբակցությունը նախատեսում է Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել: Եթե հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 152-րդ հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան, Ազգային ժողովի նախագահին ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ապա այն քննարկվում է Կանոնակարգի 152-րդ հոդվածի 5-10-րդ մասերով սահմանված կարգով.
12. Հարցապնդման քննարկման տևողությունը 90 րոպե է.
13. Ազգային ժողովի նախագահը Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և 24 ժամվա ընթացքում ուղարկում է վարչապետին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  121

14. Հարցի քննարկման ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որևէ խմբակցություն չի կարող միևնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել կամ քննարկված հարցապնդման արդյունքով ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: